Սիրիայում ցամաքային օպերացիա անցկացնելու որոշում չի ընդունվել, այդ մարտավարությունը կոալիցիայի հետ լրջորեն չի քննարկվել, մի շարք երկրներ դեմ են նման գործողություններին՝ գրում է Reuters-ը` վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուին:
ՆԱՏՕ-ն չի մասնակցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործընթացին՝ Բաքվում հայտարարել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը:
Իրանը մտադիր է Ռուսաստանից 8 մլրդ դոլարի զենք գնել՝ գրում է «Կոմերսանտը»: Թեհրանն արդեն Մոսկվային է հանձնել տեխնիկայի և սպառազինությունների ցուցակը՝ օդանավեր, ուղղաթիռներ, հրթիռային համալիրներ, նավեր և սուզանավեր։
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ասել է Սիրիայի իրադարձությունների մասին. «Մենք պլաններ չունենք, այդ մասին ասել են թե նախագահն ու թե իմ գործընկերները, ես մեկ անգամ ևս կրկնում եմ, Սիրիայում անվերջ ներկայություն ունենալու։
Սիրիայի հակամարտության լուծման համար «բավական է ընդամենը մեկ հեռախոսազանգը»՝ BBC News-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը. «Աշխարհում մի մարդ կա, որը կարող է Սիրիայում քաղաքացիական պատերազմին վերջ դնել՝ մեկ հեռախոսազանգով: Դա Պուտինն է»:
Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ Սիրիա զորք չեն ուղարկել և չեն պատրաստվում, մինչդեռ Սիրիայի արտգործնախարարությունը տեղեկացրել էր, որ թուրք զինվորները՝ 12 մեքենաներով, զինված, հատել են Սիրիայի սահմանը:
Մեր ներկա վիճակն ու անկախություն կոչեցյալ ժամանակահատվածում մեր քաղաքականությունը կարող է կարճ ձևով բնութագրվել որպես ամնեղսունակ ու շուստրի քայլերով, երբեմն էլ վազքով դեպի հերթական փոսը գնալու ընթացք։
Նման իրավիճակում մեր գիտակցությանը չի հասնում այն բանը, որ մեր ընթացքը ուրիշների գոյապայքարի հետևանք է՝ հիմնականում անկախ մեզնից...